Ֆրանսիայի հավաքականը ներկայացրել է երկու նոր մարզահագուստ, որոնցով թիմը կխաղա Եվրո-2024-ին և Օլիմպիական խաղերին։
Տնային մարզահագուստը կապույտ է, իսկ արտագնա մարզահագուստը սպիտակ է՝ երկայնական գծերով, որոնք կազմում են եռագույնը: Երկու մարզահագուստի տարբերակիչ տարրը կրծքավանդակի վրա աքաղաղի մեծ պատկերն է, և սա ոչ թե Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ժամանակակից տարբերանշանն է, այլ դրա ռետրո տարբերակը։
Եվրո-2024-ում ֆրանսիացիները կմրցեն D խմբում, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Հոլանդիայի, Ավստրիայի, ինչպես նաև A ուղու փլեյ-օֆֆի հաղթողը: