Կիրակի օրը «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ 0։3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։
Այս ջախջախիչ պարտությունը «Ատլետիկոյի» համար առաջինն էր պատմության մեջ բոլոր մրցաշարերում, որոնք տեղի են ունեցել իրենց մարզադաշտում՝ «Վանդա Մետրոպոլիտանոյում», հայտնում է Opta Sports-ը:
Կատալոնացիների հետ խաղից առաջ «հնդկահավերը» սեփական հարկի տակ չէին պարտվել Լա Լիգայի 25 հանդիպումներում անընդմեջ։
«Ատլետիկոն» հանդես է գալիս «Մետրոպոլիտանոյում» 2017/18 մրցաշրջանից։