«Արսենալը» թույլ չի տալու իր ֆուտբոլիստին մասնակցել Օլիմպիական խաղերին

«Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան կարող է բաց թողնել գալիք ամառ Փարիզում կայանալիք ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին հույսը դնում է «զինագործների» պաշտպանի վրա և անպայման կընդգրկի նրան՝ մրցաշարին մասնակցելու համար:

Այնուամենայնիվ, «Արսենալի» ղեկավարները շահագրգռված չեն, որ իրենց ֆուտբոլիստը մասնակցի 2024 թվականի Օլիմպիական խաղերին։ Լոնդոնցիների ղեկավարությունը մտահոգված է այն փաստով, որ մրցաշարի ժամկետը համընկնում է Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկի հետ։