Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ի պատմության մեջ առաջինն է, ով 250 գոլ է խփել

Կիրակի օրը՝ մարտի 17-ին, ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի խաղում հաղթել է «Մոնպելյեին» (6:2):

Փարիզցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապպեն։ Այժմ նա ունի 250 գոլ ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում:

Մբապպեն ՊՍԺ-ի պատմության մեջ առաջինն է, ով խփել է 250 գոլ։