Անգլիական ակումբն ուզում է գնել Հարի Մագուայրին

Առաջիկա ամառ «Վեսթ Հեմը» մտադիր է «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել 15 միլիոն եվրո՝ 31-ամյա կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրին ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Համերսի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ իր թիմը չունի բավարար պաշտպանողական դիրքի խաղացողներ, որոնք կարող են լավ գլխով խաղալ։ Շոտլանդացի մասնագետը մտադիր է լուծել այս խնդիրը՝ թիմ հրավիրելով Մագուայրին։

Անցած ամառ «Վեսթ Հեմն» արդեն փորձել է ձեռք բերել անգլիացի պաշտպանին, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց բարձր գին է խնդրել: Հաղորդվում էր, որ «կարմիր սատանաները» պատրաստ էին բաժանվել Մագուայերից 30 միլիոն եվրոյի դիմաց։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մագուայրը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: