«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսը խոսել է Չեմպիոնների Լիգայի համար մղվող պայքարի մասին.
«Յուրաքանչյուր պարտություն մեզ անհանգստացնում է։ Մենք ցանկանում ենք պայքարել Չեմպիոնների Լիգայում տեղի համար, ցանկանում ենք ճնշում գործադրել՝ պայքարելու «Ատլետիկի», «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» դեմ։
Մենք ունենք դա անելու պատմական հնարավորություն, և եթե դրան չհասնենք, դա ինձ համար շատ ծանր հարված կլինի։
Մենք թիմ ունենք, որն ունակ է մտնել Չեմպիոնների Լիգա, մենք դրան արժանի ենք»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ժիրոնան» 62 միավորով երկրորդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում: