Լիոնել Մեսսին բաց կթողնի Արգենտինայի հավաքականի առաջիկա հանդիպումները

Հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով բաց կթողնի Արգենտինայի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները։

Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը, Մեսսին շարունակում է վերականգնվել մկանային վնասվածքից, որը նա նախկինում ստացել էր «Ինտեր Մայամիի» կազմում։

Արգենտինայի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում։ Մարտի 23-ին արգենտինացիները կխաղան Սալվադորի, իսկ մարտի 26-ին՝ Կոստա Ռիկայի հավաքականի հետ։