«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Բունդեսլիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
20-ամյա Վիրցի համար սա երրորդ նման մրցանակն է այս մրցաշրջանում։
Վիրցը 2023/24 մրցաշրջանում խփել է 6 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում՝ օգնելով «Բայերին» գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ 10 միավորով գերազանցելով «Բավարիային»։