«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել իր թիմի հաջորդ հանդիպումը։ 36-ամյա ֆուտբոլիստը տառապել է մկանային լարվածությունից։ Այս մրցաշրջանում արգենտինացին արդեն հասցրել է յոթ արդյունավետ գործողություն կատարել (5+2) հինգ պաշտոնական հանդիպումներում։
«Նրա աջ ոտքի մկանները ծանրաբեռնված են: Մենք չենք ցանկանում ռիսկի դիմել։ Մենք փորձեցինք տեսնել, թե արդյոք նա կարող է մի փոքր ավելի երկար դիմանալ: Կարծում եմ, որ նա հասանելի չի լինի շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը»,- «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդոյի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն:
Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» խաղացող է դարձել անցյալ տարվա հուլիսի 15-ին։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը MLS ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ավարտը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 35 մլն եվրո։