«Ռեալը» կարող է գնել Աշխարհի չեմպիոնին

Մադրիդի «Ռեալը» տարբերակներ է ուսումնասիրում ամռանը կազմն ուժեղացնելու համար:

Իսպանական Լա Լիգայի գրանդը թիրախավորել է «Թոթենհեմի» պաշտպան Կրիստիան Ռոմերոյին: Ըստ Marca թերթի՝ արգենտինացու շուկայական արժեքը գնահատվում է 48 միլիոն եվրո: Միևնույն ժամանակ, ակումբի նախագահ Դանիել Լևին, որը հայտնի է բանակցություններում իր կոշտությամբ, կարող է շատ ավելին խնդրել:

2022 թվականի վերջում Քրիստիան Ռոմերոն Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ Աշխարհի չեմպիոն։ 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Ռոմերոն լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2021 թվականի ամռանից՝ «Ատալանտայից» տեղափոխվելուց հետո։