Չավի․ ««Բարսելոնայից» ուժեղ թիմ չեմ տեսնում Եվրոպայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների Լիգայում մրցակցության մասին։

««Բարսելոնայից» ուժեղ թիմ չեմ տեսնում Եվրոպայում, ես տարբեր թիմեր եմ տեսնում: Մենք կարող ենք մրցել ցանկացածի հետ։

Ամեն ինչ կախված է մեր տնտեսական պայմանների փոփոխություններից»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի H խմբում զբաղեցրել է առաջին տեղը՝ վեց խաղից վաստակելով 12 միավոր և ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր։ Չավիի թիմն արդեն խաղացել է «Նապոլիի» հետ, որն ավարտվել է 1։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին Երևանի ժամանակով 23։55-ին։