«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է գլխավոր մարզիչ Չավիի՝ մրցաշրջանի ավարտից հետո զբաղեցրած պաշտոնը լքելու որոշումը։
«Մենք պատասխանատու ենք այս որոշումների համար։ Նա մեզ ասաց, որ սրանից չի կարելի խուսափել, մենք միշտ պետք է մեր առավելագույնը տանք, այդ թվում՝ հանուն նրա։
Նա հիանալի մարզիչ է, ով մեզ վերադարձրեց այս մակարդակի: Չավին իսկապես լավ է աշխատում, այնպես որ մենք կարող ենք մրցել 3-4 օրը մեկ:
Դժվար է ընդունել նրա հեռանալը՝ որպես խաղացող և որպես ընկեր»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը։