Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան չի բացառել, որ կարող է կարիերան ավարտել մադրիդյան ակումբում։
««Ռեալը» երազանքի ակումբ է ամբողջ աշխարհի համար։ Կարո՞ղ եմ այստեղ ավարտել կարիերաս: Այո, իհարկե»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 31 հանդիպում, որոնցում կատարել է 2 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։