«Նապոլիի» ֆուտբոլիստները Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնային» հաղթելու դեպքում կստանան 10 միլիոն եվրո

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը թիմի ֆուտբոլիստներին խոստացել է 10 միլիոն եվրո, եթե նրանք հաղթեն «Բարսելոնային» Չեմպիոնների Լիգայում, հայտնում է La Gazzeta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբի առջև խնդիր է դրված 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության ուղեգիր նվաճել։ Նեապոլցիները կկարողանան մտնել մրցաշար, եթե Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում հաղթեն կատալոնական ակումբին։

Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Նապոլի» – «Բարսելոնա» առաջին հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա մարտի 12-ին Բարսելոնայում։