Ժոաու Կանսելու. «Նա անհավանական տաղանդ ունի»

«Բարսելոնայի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն խոսել է թիմի 16-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին, ինչպես նաև նշել է այլ երիտասարդ թիմակիցների անուններ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել։

«Յամալը անհավանական խաղացող է: 16 տարեկանում «Բարսայում» խաղալը բոլորի համար չէ։ Նա առանձնահատուկ տաղանդ է, բայց ֆուտբոլում միայն տաղանդը բավարար չէ։ Քեզ մտածելակերպ է պետք, ու ինչ տեսնում եմ, Լամինը դա ունի։ Նրան մեծ ապագա է սպասվում, եթե չշեղվի: Հետևեք Կուբարսիին և Ֆերմինին: Լա Մասիան հիանալի աշխատանք է կատարում»,- Կանսելուի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։

Յամալը կատալոնացիների սան է և «Բարսելոնայի» հիմնական թիմին միացել է 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում 16-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։