«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում անգլիական ակումբի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը սոցիալական ցանցերում, ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «քաղաքայինների» հետ։ Կողմերն այս պահին բանակցություններ են վարում։ Սպասվում է, որ Ֆոդենի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի կեսերը:
Ավելի վաղ հաղորդվում էր Ֆոդենի և Մադրիդի «Ռեալի» միջև բանակցությունների մասին։
Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է և հիմնական կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ 23-ամյա ֆուտբոլիստը «Սիթիի» հետ նվաճել է 16 գավաթ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան։