Opta Sports-ը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանի Պրեմիեր Լիգայում թիմերի՝ 28-րդ տուրի արդյունքներով հաղթելու թարմացված շանսերը։
Վիճակագրական հարթակը գլխավոր ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթիին»՝ նրանց հաղթանակի հավանականությունը գնահատելով 46 տոկոս։ «Լիվերպուլի» չեմպիոնությունը գնահատվում է 35 տոկոս, իսկ չեմպիոնական տիտղոսը նվաճելու հավանականությունը ներկայումս մրցաշարային աղյուսակում առաջին տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին» կազմում է ընդամենը 19 տոկոս։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 28 տուրից հետո «Արսենալը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Լիվերպուլը» նույնպես ունի 64 միավոր և երկրորդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի նույնքան հանդիպումներից հետո վաստակել է 63 միավոր և երրորդ տեղում է։