«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դենիել Սթարիջը ամփոփել է ԱՊԼ-ի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ ոչ-ոքի խաղը (1:1)։
«Կարծում եմ՝ Յուրգեն Կլոպը հիմա, այդ թվում՝ նման հանդիպումից հետո, հպարտ է իր թիմով ձեռք բերածով։ Մարդիկ չէին հավատում, որ դա հնարավոր է։ Նա կարող է գոհ լինել նրանից, թե ինչպես է իր թիմը հանդես եկել այս խաղում»,- Սթարիջի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Մերսիսայդցիները վաստակել են 64 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Արսենալին» (64): «Մանչեսթեր Սիթին» 63 միավորով երրորդ տեղում է։