Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության քսանհինգերորդ տուրում Լևերկուզենի «Բայերը» տարավ այս մրցաշրջանի քսանմեկերորդ հաղթանակը։ Թիմը ևս չորս հանդիպում ավարտեց ոչ-ոքի, այսպիսով, այս մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կրել:
Մինչդեռ, թեև առաջնության ավարտին դեռ ինը տուր կա, նախկինում հինգ անգամ առաջնությունում արծաթ նվաճած «Բայերը» ակումբի ողջ պատմության մեջ արդեն հասցրել է ամենամեծ թվով հաղթանակները մեկ մրցաշրջանում։
Նախկինում «դեղագործները» երբեք չէին հաղթել քսանից ավելի հանդիպում մեկ մրցաշրջանում:
Բունդեսլիգայի հաջորդ տուրում Խաբի Ալոնսոյի թիմը կխաղա «Ֆրայբուրգի» դեմ։