«Մանչեսթեր Յունայթեդը» ուսումնասիրում է «Ատալանտայի» կիսապաշտպան Թեուն Կյոպմայերսին ձեռք բերելու հնարավորությունը։
Հոլանդացու նկատմամբ «կարմիր սատանաների» հետաքրքրության մասին արդեն հաղորդվում էր տարեսկզբին, և «Յուվենտուսը» նույնպես հավակնում է խաղացողին: Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները ներկա են գտնվել Ա Սերիայի կիրակնօրյա «Ատալանտա» – «Յուվենտուս» հանդիպմանը: Անգլիական գրանդի ներկայացուցիչները հետեւել են 26-ամյա կիսապաշտպանի խաղին, ում «Ատալանտայի» ղեկավարությունը գնահատում է 60 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ անցյալ ամառ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն իրականացրել էր «Ատալանտայի» ֆուտբոլիստի թանկարժեք տրանսֆերը. այն ժամանակ հարձակվող Ռասմուս Հոյլունը տեղափոխվեց Մանչեսթեր, որի համար վճարեցին ավելի քան 70 միլիոն եվրո։