«Բարսելոնան» շարունակում է նոր տեխնիկական հովանավոր փնտրել

«Բարսելոնան» շարունակում է աշխատել տեխնիկական հովանավորի փոփոխության գործընթացի վրա, հայտնում է RAC1-ը։ Իսպանիայի հավաքականին ներկայումս հովանավորում է ամերիկյան Nike ընկերությունը։

Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանայի» ղեկավարության՝ սեփական ապրանքանիշով համազգեստ թողարկելու նախնական գաղափարը հանվել է։ Նշվում է, որ Nike-ը և գերմանական Puma-ն շարունակում ենպայքարը «Բարսելոնայի» հետ համագործակցության համար:

Ամերիկյան ընկերության ներկայացուցիչներն արդեն կատարելագործված առաջարկ են արել «Բլաուգրանայի» ղեկավարներին, սակայն Puma-ն պատրաստ է Nike-ի գրեթե ցանկացած առաջարկ ավելացնել 20-30 միլիոն եվրոյով։

Այս պահին բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։