Հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր ապագան:
Պորտուգալացին արդեն մոտ երկու ամիս է՝ ակումբային գրանցում չունի՝ «Ռոմայից» հեռացվելուց հետո։
«Ես ուզում եմ աշխատել։ Ես ուղղակի չեմ ուզում սխալ որոշում կայացնել։ Ես պետք է սպասեմ ճիշտ նախագծի, որն ինձ մոտիվացնում է: Բայց եթե վաղը հնարավորություն ունենայի աշխատել, վաղը կաշխատեի»,- ասել է Մոուրինյոն beIN Sports-ին:
Հիշեցնենք, որ հունվարին Մոուրինյոն հեռացվեց «Ռոմայից» թիմի անբավարար արդյունքների պատճառով։ Խոսեի հրաժարականից հետո հռոմեական ակումբը նշանակեց Դանիելե դե Ռոսիին։