«Լիլի» մարզադաշտում կարելի է հատուկ բուրգեր գնել Էդեն Ազարի պատկերով

Կիրակի օրը «Լիլը» Ֆրանսիայի առաջնության տնային հանդիպում կանցկացնի «Ռենի» հետ։ Խաղի օրը Dogs մարզադաշտում կվաճառվեն հատուկ բուրգերներ. բուլկիի վերին մասում կարող եք տեսնել Էդեն Ազարի տասը համարի մարզաշապիկի ուրվագիծը:

Բացի այդ, մարզադաշտում հնարավոր կլինի գնել Ազարի պատկերով խմիչքներ։ Էդենը հավանաբար ներկա կլինի մարզադաշտում։

Էդեն Ազարը «Լիլի» սան է։ Առաջին թիմի կազմում բելգիացին անցկացրել է 194 հանդիպում, որոնցում դարձել է 50 գոլի և 53 գոլային փոխանցման հեղինակ։

Աշնանը Ազարը հայտարարեց կարիերան ավարտելու որոշման մասին։