Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ասել է, թե ինչ է մտածում ամռանը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի գալիք առաջնության մասին։ Նա նաև կիսվել է Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության մասին իր կարծիքով:
«Բոլոր ֆրանսիացիների նպատակը Եվրոպայի առաջնությունում հաղթելն է, մենք դա ենք ուզում: Օլիմպիական խաղե՞րը։ Սա նույնպես նպատակ է, բայց դրա մասին կխոսենք Եվրոպայի առաջնությունից հետո։ Եթե մենք հաղթենք Եվրոն, ես մազերս կներկեմ կապույտ, սպիտակ և կարմիր»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Վիճակահանության արդյունքներով Ֆրանսիան Ավստրիայի և Հոլանդիայի հավաքականների հետ նույն խմբում է հայտնվել։ Չորրորդ մրցակիցը դեռ որոշված չէ։
Կամավինգան իր նորամուտը Ֆրանսիայի հավաքականում նշել է 2020 թվականի աշնանը։ Այս ընթացքում նա մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։