Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» երկու 11 մետրանոցների շնորհիվ հաղթեց «Էվերթոնին»։ 11 մետրանոցներից մեկը իրացրեց Բրունու Ֆերնանդեշը։
Պորտուգալացին բոլոր մրցաշարերում 11 մետրանոցից խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր 29-րդ գոլը։ Սա ակումբային նոր ռեկորդ է։
Ֆերնանդեշից առաջ ռեկորդը պատկանում էր հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյին, ով «կարմիր սատանաների» կազմում 28 անգամ գրավեց է դարպասը։