Սիմոնե Ինձագի. «Մեր ֆուտբոլիստներն արտասովոր բան են անում»

«Ինտերի» մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Բոլոնիայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

Հանդիպումն ավարտվեց միլանյան ակումբի նվազագույն հաղթանակով, խաղի միակ գոլը խփեց Յան-Օրել Բիsսեկը։

«Առաջին խաղակեսում մենք առավելություն ունեինք։ «Ինտերը» հոգնածություն էր զգում և մտածում էր հաջորդ հանդիպումների մասին։ Մեր ֆուտբոլիստներն արտասովոր բան են անում, բայց մենք գիտենք, որ դեռ 10 տուր կա»,- Ինձագիի հաղորդում է Football Italia-ն:

«Ինտերը» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից» մեծ տարբերությամբ: Ինձագիի թիմն ունի 75 միավոր։ «Բոլոնիան» 51 միավորով չորրորդ տեղում է։

Մարտի 13-ին «Ինտերը» Չեմպիոնների Lիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում արտագնա խաղում կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Առաջին խաղում միլանցիները հաղթել էին 1։0 հաշվով: