Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն դարձել է Եգիպտոսի գավաթի եզրափակչի գլխավոր աստղը՝ նրան հրավիրել են մրցանակը հանձնելու երկրի համար հեղինակավոր մրցաշարի հաղթողին։
Եզրափակիչ խաղում միմյանց դեմ մրցեցին երկրի երկու հիմնական ակումբները՝ «Ալ-Ահլին» և «Զամալեկը»: Շվեյցարացի մարզիչ Մարսել Կոլլերի թիմը դիտարժան ֆուտբոլ չցուցադրեց, ինչպես ցանկանում էին երկրպագուները, սակայն արդյունավետ ստացվեց. նրանք հաղթեցին 2:0 հաշվով՝ շնորհիվ 84-րդ րոպեին Էմամ Աշուրի և Մուհամեդ Կաֆշի գոլերի՝ ավելացված րոպեներին:
Սա «Ալ-Ահլիի» հոբելյանական՝ քառասուներորդ հաղթանակն էր Եգիպտոսի գավաթի խաղարկությունում։