Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 8։1 հաշվով հաղթեց «Մայնցին»։
Թոմաս Տուխելի գլխավորությամբ մյունխենցիների համար երրորդ խաղն էր Բունդեսլիգայում, որում նրանք յոթ և ավելի գոլ խփեցին: Նման ցուցանիշն ավելի շատ է, քան Յուլիան Նագելսմանի (2 հանդիպում), Հանս-Դիտեր Ֆլիկի (1), Կառլո Անչելոտտիի (1) և Պեպ Գվարդիոլայի (2) օրոք:
«Բավարիան» ունի 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
Ակումբն ավելի վաղ հայտարարել էր, որ Տուխելը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի գլխավոր մարզչի պաշտոնը։