«Արսենալը» Պրեմիեր Լիգայի պատմության մեջ 4-րդ թիմն է այս ցուցանիշով

Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Արսենալը» հաղթեց «Բրենտֆորդին»։

Այս հաղթանակը «զինագործների» համար 8-րդ անընդմեջն է ԱՊԼ-ում 2024 թվականի սկզբից։ Լոնդոնցիները դարձել են պատմության մեջ միայն չորրորդ թիմը, որը հաղթել է օրացուցային տարվա ընթացքում առաջին ութ հանդիպումներում: Նախկինում դրան հասել էին «Մանչեսթեր Յունայթեդը» (2009թ.), «Լիվերպուլը» (2020թ.) և «Մանչեսթեր Սիթին» (2021թ.): Այդ մրցաշրջաններում նրանք բոլորը դարձան չեմպիոններ։

«Զինագործները» վաստակել են 64 միավոր և ներկայումս գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ 1 միավորով գերազանցելով «Լիվերպուլին», սակայն մերսիսայդցիները դեռ մեկ խաղ ունեն, որն այսօր կանցկացնեն «Մանչեսթեր Սիթիի» հետ (62 միավոր):