Իվան Ռակիտիչ. ««Ռեալը» կհաղթի Լա Լիգան, «Բարսելոնան»՝ Չեմպիոնների Լիգան»

«Ալ-Շաբաբի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Marca-ին տված հարցազրույցում կիսվել է իր կարծիքով, թե ով կհաղթի Իսպանիայի առաջնությունը, Չեմպիոնների Լիգան, Եվրոպա Լիգան, Սաուդյան Արաբիայի Պրո լիգան և Եվրոպայի առաջնությունը։

– Ո՞վ կհաղթի Լա Լիգան:
– Կասկած չկա։ Մադրիդի «Ռեալը»:

– Չեմպիոնների լիգա՞ն։
– «Բարսելոնա»։

– Ո՞վ կհաղթի Սաուդյան Արաբիայի Պրոֆլիգայում:
– «Ալ-Հիլալը»։

– Եվրոպա Լիգա՞։ Բայց զգույշ եղեք, «Սևիլիան» չկա…
– Կարծում եմ՝ «Բայերը»:

– Ու՞մ եք տեսնում Եվրոպայի առաջնության հաղթող:
– Շատ դժվար է ասել, բայց Խորվաթիային:

Մադրիդի «Ռեալը» 66 միավորով գլխավորում է Լա Լիգան և դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ (1:1) և Իսպանիայի առաջնությունում 61 միավորով 3-րդ տեղում է։

Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բայերը» ոչ-ոքի խաղաց «Ղարաբաղի» հետ (2:2), իսկ «Ալ-Հիլալը» 65 միավորով գլխավորում է Սաուդյան Արաբիայի Պրի Լիգան։

Եվրոպայի առաջնությունում Խորվաթիայի հավաքականը B խմբում էր Իտալիայի, Իսպանիայի և Ալբանիայի հետ։