Միկել Արտետա․ «Նրա հիմնական հատկանիշները բնավորությունն ու խարիզման են»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է հիմնական դարպասապահի ընտրության մասին, ինչպես նաև նշել դարպասապահ Աարոն Ռամսդեյլի հիմնական որակները։

«Մենք բոլոր որոշումները կայացնում ենք՝ փորձելով ավելի լավ խաղալ, բարելավել թիմը, այսքանը: Աարոնի հիմնական հատկանիշներից մեկը նրա բնավորությունն ու խարիզման է, էնտուզիազմն ու էներգիան։ Նա վարակիչ է սրանով»,- Արտետայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

25-ամյա Աարոն Ռամսդեյլն այս մրցաշրջանում «Արսենալի» կազմում անցկացրել է 10 հանդիպում, որոնցում բաց է թողել 11 գոլ և երկու անգամ անառիկ պահել դարպասը։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը դարպասապահի շուկայական արժեքը գնահատում է 28 մլն եվրո։