«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ցանկանում է դառնալ Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։
Լրագրող Պիտեր Օ’Ռուրկի տեղեկությունների համաձայն՝ կիսապաշտպանը մտադիր է շուտով նոր պայմանագիր կնքել «քաղաքայինների» հետ։ Հիշեցնենք, որ գործող պայմանագրով, որն ավարտվում է 2027 թվականի ամռանը, Ֆոդենը տարեկան վաստակում է ավելի քան 13,5 միլիոն եվրո և զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթիի» վեցերորդ հորիզոնականը։
Ֆոդենը Անգլիայի գավաթի այս մրցաշրջանում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ՝ դրանով իսկ անհատական ռեկորդ սահմանելով առաջնությունում մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։