Կառլո Անչելոտտի․ «Չեմ տեսել այնպիսի հալածված ֆուտբոլիստ, ինչպիսն Վինիսիուսն է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դժգոհություն է հայտնել այն փաստից, որ, իր կարծիքով, մրցակիցների ֆուտբոլիստներն ու երկրպագուները չափազանց ագրեսիվ են տրամադրված «սերուցքայինների» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի նկատմամբ։

«Հետ նայելով ես հասկանում եմ, որ երբեք չեմ տեսել այնպիսի ֆուտբոլիստի, ով ավելի հալածված լինի, քան Վինիսիուսը. նրան ոտքերով հարվածում են, վիրավորում: Ինչ կարող է նա անել։ Կյանքումս երբեք չեմ տեսել, որ ֆուտբոլիստն այնքան տառապի բռնությունից, որքան նա։ «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում նա կարատեի ոճով հարված ստացավ գլխին, ու նույնիսկ դեղին քարտ չեղավ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վինիսիուսը ռասիստական ​​վիրավորանքների է ենթարկվել «Վալենսիայի» հետ 27-րդ տուրի խաղում (2:2):