«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել 17-ամյա կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսիի և 16-ամյա վինգեր Լամին Յամալի խաղը Լա Լիգայի 28-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղում (1:0):
«Նրանք երկու խաղացողներ են, ովքեր աչքի են ընկնում, քանի որ իրենց ներդրումն ունեն: Կուբարսին խաղում է վետերանի պես։
Լամինն չանցկացրեց մրցաշրջանի իր լավագույն խաղը, բայց, այնուամենայնիվ, որոշիչ դեր խաղաց։
Խոսքը երկու ֆուտբոլիստների մասին է, ովքեր այս ակումբում կդառնան դարաշրջանի մի մասը, չնայած դա չի նշանակում, որ մյուսները վատ խաղացին»,- Չավիի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: