Հայտնի է դարձել, թե որքան է Puma-ն վճարելու «Բարսելոնային» հովանավորչական պայմանագրով

«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստվում է փոխել իր տեխնիկական հովանավորը:

Ըստ Sport-ի, «Բարսելոնան» մտադիր է դադարեցնել համագործակցությունը Nike-ի հետ և պայմանագիր կնքել Puma-ի հետ: Գերմանական արտադրողի հետ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2025/2026 մրցաշրջանից։

Puma-ն «Բարսելոնային» առաջարկում է պայմանագիր, որով կատալոնացիները տարեկան կստանան մինչև 200 միլիոն եվրո: 115 միլիոն եվրոն կգրանցվի որպես հաստատագրված վճար, իսկ 85 միլիոնը՝ որպես բոնուս։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Puma-ն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է տարեկան 70 միլիոն եվրո արժողությամբ հովանավորչական պայմանագիր՝ 10 տարով։