«Արսենալը» որոշում է կայացրել Ալեքսանդր Զինչենկոյի ապագայի հետ կապված

«Արսենալը» հետաքրքրված է թիմի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի հետ պայմանագրի երկարաձգմամբ։

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը սոցիալական ցանցերում, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը նախատեսում է ֆուտբոլիստին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել, որը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը։

Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։

Այս մրցաշրջանում Զինչենկոն «Արսենալի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։