Էրիկ տեն Հագը խոսքով՝ թիմը ճիշտ ուղղությամբ է շարժվում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է իր կարծիքով վերջին երկու տարիների ընթացքում իր թիմի խաղի մասին։

Հարկ է նշել, որ հոլանդացի մասնագետի գլխավորությամբ մանկունիանցիները 100 հանդիպումներից 61-ում հաղթել են՝ սա ակումբի պատմության լավագույն արդյունքն է։ Մարզչի խոսքով՝ թիմը ճիշտ ուղղությամբ է շարժվում ու աստիճանաբար առաջ է գնում։

Տեն Հագը կարծում է, որ ակումբին փայլուն ապագա է սպասվում, քանի որ թիմը տարիքային առումով լավ հավասարակշռություն ունի, հայտնում է BBC-ն։

Ավելացնենք, որ Անգլիայի առաջնությունում 27 տուրից հետո «կարմիր սատանաները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։