«Ալ-Հիլալը» կրկնեց անընդմեջ հաղթանակների համաշխարհային ռեկորդը

Պորտուգալացի մասնագետ Խորխե Ժեզուսի գլխավորությամբ «Ալ-Հիլալը» Սաուդյան Արաբիայի առաջնության 23-րդ տուրի խաղում առավելության է հասել «Ալ-Ռիադի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով։

Հաղթողների կազմում մեկական գոլ խփեցին Ռուբեն Նևեշը, Մայքլ Ռիչարդը և Ալեքսանդր Միտրովիչը։ Ալի Ալ-Բուլայհին դարձավ ինքնագոլի հեղինակ։ Այս հաղթանակով «Ալ-Հիլալը» կրկնեց ռեկորդը բոլոր ակումբների մեջ՝ անընդմեջ հաղթական հանդիպումների քանակով։

Խեսուսի թիմի համար այս հաղթանակը 27-րդ անընդմեջն էր։ Նույն քանակով ուելսյան «Նյու Սեյնթս» ակումբն է ունեցել 2016/17 մրցաշրջանում։ Այս ռեկորդը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Նշենք, որ «Ալ-Հիլալում» են հանդես գալիս հարձակվող Մալկոմը, ինչպես նաև «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Նեյմարը։