«Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է վերակառուցել պաշտպանությունը։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, իտալական ակումբը նախատեսում է փոփոխություններ կատարել պաշտպանության գծում։ Սրա վրա կարող է ազդել այն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 70 միլիոն եվրոյով կգնի Գլեյսոն Բրեմերին։
Միևնույն ժամանակ, «բյանկոներիները» շարունակում են հետևել «Բորնմութի» պաշտպան Լլոյդ Քելիին: 25-ամյա անգլիացին հունիսին կդառնա ազատ գործակալ։ Բացի այդ, «Յուվենտուսին» դուր է գալիս «Սպորտինգում» հանդես եկող Ուսման Դիոմանդեն։ Նրա արժեքը կկազմի մոտավորապես 40 միլիոն եվրո, սակայն գումարը կարող է կրճատվել, եթե գործարքում ներառվի հարձակվող Կայո Խորխեն:
Ավելացնենք, որ թուրինյան թիմը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է։ Թիմը վաստակել է 57 միավոր։