Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մորտեն Յուլմանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Նշվում է, որ կատալոնացիների հետաքրքրությունը կիսապաշտպանի նկատմամբ շատ լուրջ է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել «Սպորտինգի» մարզիչ Ռուբեն Ամորիմին։ Հնարավոր է, որ մասնագետն իր ներկայիս թիմի կիսապաշտպանի հետ միասին տեղափոխվի Իսպանիա։
Դանիացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։