Դարվին Նունյեսը յուրաքանչյուր 85 րոպեն մեկ գոլ կամ ասիստ է կատարում

«Լիվերպուլի» կենտրոնական հարձակվող Դարվին Նունյեսը դուբլի հեղինակ է դարձել երեկ կայացած Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի «Պրահայի» հետ խաղում (5:1):

Ինչպես հաղորդում է Football on TNT Sports սոցիալական ցանցը, ուրուգվայցի հարձակվողն այս մրցաշրջանում միջինը մեկ գոլ է խփել յուրաքանչյուր 85 րոպեն մեկ: Անցկացրած 39 հանդիպումներում Դարվինը դարձել է 16 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

«Լիվերպուլի» հաջորդ հանդիպումը Անգլիայի առաջնությունում կանցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հանդիպումը կկայանա «Էնֆիլդ» մարզադաշտում կիրակի օրը՝ մարտի 10-ին։ «Սպարտայի» դեմ պատասխան հանդիպումը նշանակված է մարտի 14-ին։