«Չելսին» հայտնել է, որ 2022/23 մրցաշրջանում վաստակել է ռեկորդային 512 միլիոն ֆունտ

«Չելսին» իր պաշտոնական կայքում հրապարակել է 2022/23 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։

Այս թվերի համաձայն՝ նախորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը վաստակել է 512,5 միլիոն ֆունտ ստերլինգ՝ առաջին անգամ անցնելով 500 միլիոն ֆունտ ստեռլինգի սահմանագիծը (նախկինում այդ ցուցանիշը կազմում էր 481,3 միլիոն ֆունտ)։

«Չելսիի» կորուստները մինչև հարկերը հասել են 90,1 միլիոն ֆունտի՝ 31,3 միլիոն ֆունտով պակաս, քան 2021/2022 մրցաշրջանում:

Անցած մրցաշրջանի վերջում «ազնվականները» 44 միավորով զբաղեցրել են 12-րդ տեղը Անգլիայի առաջնությունում։ Այս պահին թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ 26 տուրերում վաստակելով 36 միավոր։ «Չելսին» 2023 թվականից գլխավորում է արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։