Դանիելե դե Ռոսսի․ «Հաղթում ենք խաղեր, որոնք պետք է հաղթի «Ռոման»»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսսին մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0)։

«Մենք հաղթում ենք խաղեր, որոնք պետք է հաղթի «Ռոման»: Ես այստեղ առանձնահատուկ ոչինչ չարեցի, ամեն ինչ միանգամից իր տեղը եկավ։ Եվ ես շատ ուրախ եմ:

Այստեղ ֆուտբոլիստները շատ տաղանդավոր են, ես դա ասել եմ առաջին իսկ օրվանից: Մենք հիանալի կազմ ունենք, և դրա համար էլ հաղթում ենք, դրանում առանձնահատուկ ոչինչ չկա:

Չեմ ուզում թերագնահատել, թե որքան գոհ եմ խաղից: Ես տեսա շատ բաներ, որոնք ինձ դուր եկան, բայց երկրորդ խաղակեսում մենք կարող էինք ավելի լավ պահել գնդակը»,- ​​Դե Ռոսսիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։