Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Այս շաբաթ կայացան Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է չորս ֆուտբոլիստների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Այսպիսով, հավակնորդների ցուցակում ընդգրկված էին Դարվին Նունյեսը («Լիվերպուլ»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Մարսել»), Ստեֆան Էլ Շարավին («Ռոմա») և Ժունինյոն («Ղարաբաղ»):

Նունյեսը դուբլի հեղինակ դարձավ «Սպարտայի» հետ խաղում (5:1), Օբամեյանգը 2 գոլ խփեց «Վիլյառեալին» (4:0), Էլ Շարավին երկու գոլային փոխանցում կատարեց «Բրայթոնի» հետ խաղում (4:0), Ժունինյոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Բայերի հետ խաղում (2:2).

Լավագույն ֆուտբոլիստի օգտին կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: