«Բարսելոնան» որոշում է կայացրել Ժոաու Կանսելուի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնան» գոհ է «Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուի խաղից, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս կատալոնական թիմի կազմում և մտադիր է երկարաձգել ֆուտբոլիստի վարձավճարը ևս մեկ մրցաշրջանով, որը հարիր չէ «Մանչեսթեր Սիթիին», հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» ակնկալում է 29-ամյա ֆուտբոլիստին վաճառել առաջիկա ամռանը և նրա համար արդեն սահմանել է 40 միլիոն եվրո գին։ Իր հերթին, «Բարսելոնան» իր ֆինանսական վիճակի պատճառով չի կարող իրեն թույլ տալ գնել։

Ընդգծվում է, որ այս հանգամանքը զգալիորեն բարդացնում է կողմերի միջև բանակցությունները, եւ պորտուգալացի ֆուտբոլիստի` «Բարսելոնայում» մնալու շանսերը աստիճանաբար նվազում են։ Միաժամանակ ֆուտբոլիստով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայից և Անգլիայի առաջնությունից։

Հիշեցնենք, որ Կանսելուի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։