«Չելսին» ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի արդյունքների ֆինանսական հաշվետվությունը

Լոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի արդյունքների ֆինանսական հաշվետվությունը։

Հաշվետվության տվյալների հիման վրա մրցաշրջանի վերջում կորուստները մինչև հարկերը կազմել են 105 միլիոն եվրո, ինչը 36 միլիոն եվրոյով պակաս է 2021/2022 մրցաշրջանի համեմատ։

Հաղորդվում է նաև, որ Chelsea FC Holdings Limited խմբի պատմության մեջ առաջին անգամ շրջանառությունը հատել է 585 միլիոն եվրո արգելքը՝ 562 միլիոն եվրոյից հասնելով 599 միլիոն եվրոն։

Առևտրային եկամուտն ավելացել է մինչև 245 միլիոն եվրո։

Այս պահին «Չելսին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է՝ 26 տուրերում վաստակելով 36 միավոր։