«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնահատել է թիմի կիսապաշտպան Կայ Հավերցի ելույթը 2023/24 մրցաշրջանում։
«Նա հիանալի աշխատանքային էթիկա ունի: Նա միշտ քրտնաջան աշխատել է, և այստեղ բոլորը սիրում են նրան։ Պաշտպանությունից հարձակման անցման ժամանակ տարածություն զբաղեցնելու և աշխատելու Կայի կարողությունն այն է, ինչ մեզ անհրաժեշտ է: Կարևոր է նաև այն ագրեսիան, որը նա ցուցադրում է բարձր պրեսինգում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հավերցը «Արսենալ» է տեղափոխվել «Չելսիից» անցյալ ամառ 75 միլիոն եվրոյի դիմաց: 24-ամյա կիսապաշտպանը «զինագործների» կազմում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիայի առաջնության 27 տուրից հետո լոնդոնյան ակումբը 61 միավորով զբաղեցնում է աղյուսակի երրորդ տեղը։