«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին համոզված է, որ այս մրցաշրջանում թիմը դեռ հնարավորություն ունի հաղթելու Լա Լիգան։
«Մենք դեռ հնարավորություն ունենք հաղթելու Լա Լիգան։ Մենք չենք հանձնվում։ Կփորձենք մինչև վերջ։ Թիմը լավ է, բայց գիտակցում է, որ բաց թողեց մեծ հնարավորություն: Վաղը կարող ենք ճնշում գործադրել «Ժիրոնայի» վրա։
Մենք դեռ չենք պարտվել։ «Ժիրոնային» հաղթելու և «Ռեալին» մոտենալու ևս մեկ հնարավորություն ունենք։ Մենք չենք կարող մտածել Չեմպիոնների Լիգայի մասին, Լա Լիգան դեռ պարտված չէ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» 27 տուրից 58 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Չավիի թիմը երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից» հետ է մնում 1 միավորով, իսկ առաջատար «Ռեալից»՝ 8 միավորով։