Daily Mail. «Չելսիի» ֆուտբոլիստը կդատապարտվի ոստիկանի նկատմամբ ռասայական ոտնձգությունների համար

«Չելսիի» և Ավստրալիայի հավաքականի հարձակվող Սեմ Քերը ռասիստական ​​սկանդալի մեջ է ընկել, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը վերջերս կոնֆլիկտ է ունեցել տաքսու վարորդի հետ՝ ուղեվարձի վճարման հետ կապված։ Ոստիկանության ժամանումից հետո Քերը բախվել է սպաներից մեկի հետ, որի ընթացքում նա նրան անվանել է «հիմար սպիտակ սրիկա»: Միջադեպը վերլուծելուց հետո Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայց է ներկայացրել ավստրալուհու դեմ՝ մեղադրելով նրան ռասիզմի մեջ։

Քերը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականից։ Հարձակվողին հաջողվել է «Չելսիի» կազմում նվաճել ինը գավաթ: Այս մրցաշրջանում Սեմը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 12 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ինը գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։