«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը գնահատել է մյունխենյան թիմի հաղթանակը «Լացիոյի» նկատմամբ (3։0) Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում։
«Իհարկե, մենք երջանիկ ենք։ Մենք ցանկանում ենք վայելել այս հաջողությունը, չնայած այն ամենին, ինչ գրում են մեր մասին թերթերում։ Թիմն արժանի էր հաղթանակի։
«Բավարիան» դեռ չի կորցրել սիրտը։ Մենք խնդիրներ ունենք խաղադաշտում, բայց այս խաղում ամեն ինչ հիանալի էր»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Այս հաղթանակի շնորհիվ մյունխենցիները դուրս եկան մրցաշարի հաջորդ փուլ։